Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայում ձերբակալվել է Cumhuriyet ընդդիմադիր թերթի հրատարակիչը

Թուրքիայում ձերբակալվել է Cumhuriyet ընդդիմադիր թերթի հրատարակիչը
11.11.2016 | 23:51

Cumhuriyet թերթի հրատարակիչ Աքըն Աթալայը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ Գերմանիայից Թուրքիա վերադառնալիս: Ավելի վաղ ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել էին թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն, պարբերականի 8 ղեկավարներն ու լրագրողները:

Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ